10:47  ,  1 մարտի, 2021

Ջորջինա Ռոդրիգեսը պատմել է, թե ինչով է Ռոնալդուն գրավել իրեն

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը պատմել է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի լավագույն որակների մասին:

«Կարող եմ ասել, որ շատ բան եմ սովորել նրանից: Կրիշտիանուն օգնում է, ուսուցանում ու մոտիվացնում ինձ, երբ դա անհրաժեշտ է: Եթե անկեղծ, սկզբում ամաչում էի մարզվել նրա հետ: Վերջիվերջո, նա Կրիշտիանու Ռոնալդուն է: Սակայն հետո ամեն բան փոխվեց: Նա ինձ ոգեշչողն է:

Կրիշտիանուն հրաշալի հայր է ու հոգատար ընտանիքի անդամ: Նա լավագույն տղամարդն է, որի մասին երբևէ երազել եմ: Կրիշտիանուն ինքնաքննադատ է ու պատասխանատու: Նա պաշտում է այն, ինչով զբաղվում է: Իդեալական համադրություն է: Նա ամբողջությամբ զարմացրեց ինձ ու գրավեց այդ որակներով»,- իսպանացի մոդելի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Ռոդրիգեսը միասին են 2016 թվականից, երբ ծանոթացել էին Մադրիդում գտնվող խանութներից մեկում: 2017թ․ նոյեմբերին 27-ամյա Ջորջինան դուստր էր ունեցել 36-ամյա ֆուտբոլիստից: Ռոնալդուն ունի չորս երեխա։ Նրա ավագ որդու մայրը հայտնի չէ։ Երկրորդ եւ երրորդ երեխաները ծնվել են փոխնակ մորից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English