09:15  ,  1 մարտի, 2021

#SportNetLife. Ինչո՞ւ Լեւոն Արոնյանը որոշեց հեռանալ Հայաստանից

NEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։

Հերթական թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանն առանձնացրել է նախորդ շաբաթվա հայկական եւ համաշխարհային սպորտի ներկայացուցիչների ամենաուշագրավ հրապարակումները։

Ինչո՞ւ Լեւոն Արոնյանը որոշեց հեռանալ Հայաստանից, ի՞նչ նպատակով էր Հայաստանի առաջատար շախմատիստը վերջին շաբաթներում շրջագայում Հայաստանում, ո՞ւմ հետ են հանդիպել Արթուր Ալեքսանյանն ու Վիկ Դարչինյանը, ի՞նչու է Վազգեն Թեւանյանը մրցում Արսեն Հարությունյանի հետ, ո՞ւմ է կրկնօրինակել Սիմոն Մարտիրոսյանը, Սլավիկ Հայրապետյանը բիզնես է անո՞ւմ, որտե՞ղ է մոլորվել Հովհաննես Բաչկովը, որքա՞ն գումար է վճարել Դավիթ Սաֆարյանը մեկ ուտեստի համար, ի՞նչ խնդիր ունի Ֆերդինանդ Կարապետյանը Iphone-ի հետ, ի՞նչ է ասել Ֆաբիո Բասիլեն Ֆերդինանդ Կարապետյանի մասին, քանի՞ մարզում է անցկացնում Արթուր Դալալոյանը մեկ օրվա ընթացքում, քանի՞ օր մնաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին եւ ի՞նչ անձնական հրապարակումներ են արել հայ եւ համաշխարհային սպորտի ներկայացուցիչները նախորդ շաբաթ:

Այս եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ի չորրորդ թողարկմանը։

#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցիալական» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։ Նախագծի թողարկումներին հետեւեք ամեն կիրակի NEWS.am Sport-ի Facebook, Instragam, Twitter էջերում, NEWS.amYoutube-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում