22:06  ,  26 փետրվարի, 2021

ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի նախագահ․ Ողջունում ենք Լեւոն Արոնյանի մտադրությունը

ԱՄՆ շախմատային ֆեդերացիայի նախագահ Մայք Հոֆաույրը ողջունել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի որոշումը ԱՄՆ-ում մարզական կարիերան շարունակելու վերաբերյալ։

«ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Լեւոն Արոնյանի որոշումը Միացյալ Նահանգներ տեղափոխվելու վերաբերյալ։

Քանի դեռ նա չի բնակվում ԱՄՆ-ում, մեր ֆեդերացիան ոչ մի իրավական լիազորություն չունի ՖԻԴԵ-ում նրա կարգավիճակի հարցում։ ԱՄՆ տեղափոխվելու, մարզական քաղաքացիության փոփոխության, համապատասխան վճարումների հարցում ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ոչ մի լիազորություն չունի։

Մեր դերը ՖԻԴԵ-ի պահանջներին համապատասխան փաստաղթերի ձեւակերպումն է»,- ԱՄՆ շախմատային ֆեդերացիայի նախագահի խոսքը մեջբերում է new.uschess.org-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ամեն տարի անցկացվող Սինքֆիլդի գավաթի խաղարկության կազմակերպիչ, ամերիկացի Ռեքս Սինքֆիլդը հայատարարել էր, որ ԱՄՆ-ում գրկաբաց կընդունեն  Լեւոն Արոնյանին, որը հայտարարել է «հարազատ երկրից հեռանալու մասին»։

Լեւոն Արոնյանը փետրվարի 26-ին ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել է Հայաստանից հեռանալու վերաբերյալ իր որոշումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English