19:42  ,  15 փետրվարի, 2021

Հայ աթլետները 2 մեդալ են նվաճել Բուլղարիայում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանն ունեցել է երկու ներկայացուցիչ եւ նվաճել երկու մեդալ։

Կապանցի Գոռ Բեգլարյանը 7 մ 29 սմ արդյունքով հաղթող է դարձել հեռացատկում, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։ Երկու շաբաթ առաջ Լոռու մարզի ձմեռային բաց առաջնությունում Գոռ Բեգլարյանը ցույց էր տվել 7 մ 55 սմ արդյունք՝ սահմանելով անձնական ռեկորդ:

Սոֆիայում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, վանաձորցի Նարեկ Սրապիոնյանը եռացատկում 15 մ 26 սմ արդյունքով գրավել է երկրորդ տեղը։

Լեհաստանի Տուլոն քաղաքում մարտին կանցկացվի Եվրոպայի ձմեռային առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն վազորդներ, ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը (60 մետր վազք), գյումրեցի Երվանդ Մկրտչյանը (1500 մետր վազք) և կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում