Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում անցկացնրեց «Ուեսկայի» հետ և կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց: Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում գեղեցիկ հարվածով բացեց դաշտի տերերի իսպանացի հարձակվող Խավիեր Գալանը, սակայն «Ռեալը» կարողացավ հաղթանակի հասնել ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի դուբլի շնորհիվ:
Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 43 միավորով երկրորդ տեղում է և 7 միավոր հետ է առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից», որը 2 հանդիպում պակաս է անցկացրել: Լավագույն եռյակը եզրափակող կատալոնական «Բարսելոնան» 21 խաղից հետո ունի 40 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
«Ուեսկա» - «Ռեալ»՝ 1:2 (տեսանյութ)
Խավիեր Գալան, 48 – Ռաֆայել Վարան, 55, 84
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում