14:36  ,  1 փետրվարի, 2021

Ըմբիշները պատրաստվում են Կիևի մրցաշարին

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները սկսել են նոր ուսումնամարզական հավաք, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Հունվարի 31-ից «Օլիմպավանում» են հունահռոմեական ոճի ըմբիշները, որոնք այնտեղ կմարզվեն մինչև փետրվարի 6-ը: Ազատ ոճի ըմբիշները «Օլիմպավանում» կմարզվեն մինչև փետրվարի 13-ը:

Հունահռոմեականները «Օլիմպավանում» հավաք կանցկացնեն նաև փետրվարի 10-24-ը, իսկ ազատ ոճի ըմբիշները՝ փետրվարի 17-24-ը:

Երկու հավաքականներն էլ նախապատրաստվում են փետրվերի 24-28-ը Կիևում կայանալիք միջազգային մրցաշարին:

Հիշեցնենք, որ այս տարի կանցկացվեն Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել էին մեկ տարով և տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանը 2 օլիմպիական ուղեգիր ունի հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում