16:33  ,  25 հունվարի, 2021

Հայաստանի հավաքականի խաղացողներն այցելել են Գառնի և Գեղարդ (ֆոտո)

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողները հանգստյան օրերին այցելել է Գառնի և Գեղարդ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Խաղացողներից մի քանիսը ՀՖՖ TV-ի հետ զրույցում կիսվել են տպավորություններով:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն այս օրերին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում պատրաստվում է Եվրո-2022-ի որակավորման փուլի խմբային մրցաշարին: Հայաստանի հավաքականը հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանին, իսկ փետրվարի 3-ին Երևանում կընդունի Ֆրանսիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում