15:18  ,  16 հունվարի, 2021

«Արարատ-Արմենիան» կմեկնի արտերկիր, «Փյունիկը» կխաղա «Զենիթի» հետ, «Ուրարտուն» հայտարարում է ընդունելություն

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» ձմեռային արձակուրդից հետո մարզումները կվերսկսի հունվարի 17-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երևանյան մարզումները կտևեն մինչև հունվարի 27-ը, որից հետո թիմը հավաք կանցկացնի արտերկրում: Հունվարի 23-ին «Արարատ-Արմենիան» տարվա առաջին ընկերական խաղում կմրցի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Սևանի» հետ:

Երևանի «Ուրարտուի» ակադեմիան հայտարարում է ընդունելություն: Մանրամասների համար պետք է զանգել 060-44-57-12 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Երևանի «Փյունիկը» Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում հունվարի 31-ից փետրվարի 14-ը կայանալիք հավաքի ընթացքում ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական «Զենիթի» հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 12-ին, հայտնում է Sport24-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում