23:03  ,  15 հունվարի, 2021

Մաուրիսիո Պոչետինոն վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

48-ամյա արգենտինացի մասնագետը ինքնամեկուսացել է։

Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի «Անժե» - ՊՍԺ խաղում հունվարի 17-ին փարիզյան թիմը կղեկավարեն Պոչետինոյի օգնականներ Խեսուս Պերեսն ու Միգել Դ’Ագոստինոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English