Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում մրցեց «Բրայթոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը տնային խաղում առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 44-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը։
«Մանչեսթեր Սիթին» 16 խաղից հետո 32 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից» (17 խաղ)։ «Բրայթոնը» (18 խաղ) 17-րդն է՝ 14 միավոր։
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 1։0 (տեսանյութ)
Ֆիլիպ Ֆոդեն, 44
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում