01:45  ,  10 հունվարի, 2021

«Միլանը» հերթական հաղթանակը տարավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար «Միլանը» տանը 2:0 հաշվով հաղթեց Թուրինից ժամանած «Տորինոյին»: Դաշտի տերերին հաղթանակ բերեցին պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաոյի և կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կասյեի դիպուկ հարվածները:

«Միլանը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 40 միավորով և 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ինտերից», որը հունվարի 10-ին կհյուրընկալվի լավագույն եռյակը եզրափակող «Ռոմային»:

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Միլան» - «Տորինո»՝ 2:0 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաո, 25, Ֆրանկ Կասյե, 36 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում