19:14  ,  7 հունվարի, 2021

Եղիշե Մելիքյանը՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ

Երևանի «Ալաշկերտից» հեռացած Եղիշե Մելիքյանը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2020 թվականի ամռվանից գլխավորում էր «Ալաշկերտը»: 2015-ին մարզչական կարիերան սկսած 41-ամյա Մելիքյանը նախկինում աշխատել է Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերում, գլխավորել է ուկրաինական «Ստալի» Մ-19 և Մ-21 թիմերը: 2017-ին Եղիշե Մելիքյանը գլխավորել է «Ստալի» գլխավոր թիմը, իսկ 2019-ին՝ ուկրաինական «Լվովը»:

«Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնում Եղիշե Մելիքյանը կփոխարինի Արտակ Օսեյանին, որը դեկտեմբերին հրաժարական էր տվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում