15:28  ,  19 դեկտեմբերի, 2020

Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները

Երևանի «Դինամո ՄՀԿ»-ում դեկտեմբերի 19-ին ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Արթուր Ղազարյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63 կգ), Արմեն Մաշակարյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) և Դավիթ Չալոյանը (+91 կգ):

Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոն են դարձել Լիլիթ Դալաքյանը (48 կգ), Սոնա Հարությունյանը (64 կգ) ու Անի Հովսեփյանը (75 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում