— Official Armenian FF (@OfficialArmFF) December 18, 2020
Armenia to face @FIFAWorldCup Runners-up Croatia on June 1#Armenia #Croatia #Հայաստան #CROAARM #Friendly pic.twitter.com/WoPq1volOL
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի թիմի հետ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ընկերական հանդիպումը տեղի կունենա 2021թ․ հունիսի 1-ին Խորվաթիայի Օսիեկ քաղաքում։ Թիմերն առաջին անգամ կհանդիպեն։
Հիշեցնենք, որ 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ տարի կունենա հետեւյալ խաղացանկը․
Մարտի 25 - Լիխտենշտեյն - Հայաստան
Մարտի 28 - Հայաստան - Իսլանդիա
Մարտի 31 - Հայաստան - Ռումինիա
Սեպտեմբերի 2 - Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան
Սեպտեմբերի 5 - Գերմանիա - Հայաստան
Սեպտեմբերի 8 - Հայաստան - Լիխտենշտեյն
Հոկտեմբերի 8 - Իսլանդիա - Հայաստան
Հոկտեմբերի 11 - Ռումինիա - Հայաստան
Նոյեմբերի 11 - Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա
Նոյեմբերի 14 - Հայաստան - Գերմանիա
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում