18:06  ,  18 դեկտեմբերի, 2020

Հայաստանի հավաքականը կխաղա աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի թիմի հետ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ընկերական հանդիպումը տեղի կունենա 2021թ․ հունիսի 1-ին Խորվաթիայի Օսիեկ քաղաքում։ Թիմերն առաջին անգամ կհանդիպեն։

Հիշեցնենք, որ 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ տարի կունենա հետեւյալ խաղացանկը․

Մարտի 25 - Լիխտենշտեյն - Հայաստան

Մարտի 28 - Հայաստան - Իսլանդիա

Մարտի 31 - Հայաստան - Ռումինիա

Սեպտեմբերի 2 - Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան

Սեպտեմբերի 5 - Գերմանիա - Հայաստան

Սեպտեմբերի 8 - Հայաստան - Լիխտենշտեյն

Հոկտեմբերի 8 - Իսլանդիա - Հայաստան

Հոկտեմբերի 11 - Ռումինիա - Հայաստան

Նոյեմբերի 11 - Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա

Նոյեմբերի 14 - Հայաստան - Գերմանիա

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում