Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ինտերն» ընդունեց «Նապոլիին», իսկ «Միլանը» ուժերը չափեց «Ջենոայի» հետ:
«Ինտերը» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ:
«Ջենոա» - «Միլան» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով: «Ջենոայի» կազմից դուբլ ձևակերպեց Մաթիա Դեստրոն, իսկ «Միլանի» կազմից գոլեր հեղինակեցին Դավիդե Կալաբրիան և Պյեր Կալյուլյուն:
Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր
«Ինտեր» - «Նապոլի»՝ 1:0 (տեսանյութ)
Ռոմելու Լուկակու, 73 (11մ)
«Ջենոա» - «Միլան»՝ 2:2
Մաթիա Դեստրո, 47, 60 - Դավիդե Կալաբրիա, 52, Պյեր Կալյուլյու, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում