Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ընդգրկվել է Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում, հայտնում է klitschko-brothers-ը:
Նման պատվի են արժանացել նաև ամերիկացիներ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը և Անդրե Ուորդը: Նրանք ընտրվել են 44 թեկնածուների ցուցակից:
Վլադիմիր Կլիչկոն երկրորդ ուկրաինացին է, որն ընդգրկվում է Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում: Ավելի վաղ նման պատվի արժանացել էր նրա ավագ եղբայր Վիտալի Կլիչկոն:
Հիշեցնենք, որ Անդրե Ուորդը 2012-ի մայիսի 14-ին ԱՄՆ-ում մենամարտել էր նաև սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ և հասել հաղթանակի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում