02:00  ,  14 դեկտեմբերի, 2020

ՊՍԺ-ն տանը պարտվեց «Լիոնին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում մրցեց «Լիոնի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 35 րոպեին խփեց հյուրերի հարձակվող, Զիմբաբվեի ներկայացուցիչ Տինո Կադեւերեն։

«Լիոնը» 29 միավորով հավասարվեց առաջատար «Լիլին» եւ երկրորդն է։ ՊՍԺ-ն երրորդն է՝ 28 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր

ՊՍԺ - «Լիոն»՝ 0։1 (տեսանյութ)

Տինո Կադեւերե, 35

Հեռացում՝ Տիագո Մենդեշ («Լիոն»), 90+9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում