19:01  ,  12 դեկտեմբերի, 2020

«Վալենսիան» ու «Աթլետիկը» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալյա» ստադիոնում ընդունել էր Բիլբաոյի «Աթլետիկին»:

Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով: «Վալենսիայի» առաջին գոլը 11 մետրանոցից խփեց իսպանացի կիսապաշտպան Կարլոս Սոլերը, իսկ երկրորդ գոլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Մանու Վալյեխոն: «Աթլետիկի» կազմից գոլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ասյեր Վիլյալիբրեն և իսպանացի կիսապաշտպան Ռաուլ Գարսիան:

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Վալենսիան» ու «Աթլետիկն» ունեն 14-ական միավոր և գտնվում են համապատասխանաբար 10-րդ և 11-րդ տեղերում:

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Վալենսիա» - «Աթլետիկ»՝ 2:2 (տեսանյութ)

Խավի Գրասիա, 26 (11մ), Մանու Վալյեխո, 83 - Ասյեր Վիլյալիբրե, 55, Ռաուլ Գարսիա, 79 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում