Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» ընդունեց «Տորինոյին» և հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
«Յուվենտուսի» կազմից գոլեր հեղինակեցին ամերիկացի կիսապաշտպան Ուինստոն Մակենին և իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին: «Տորինոյի» միակ գոլը խփեց կամերունցի պաշտպան Նիկոլյա Ն՛Կուլուն:
Մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսն» ունի 20 միավոր և երկրորդ տեղում է: «Տորինոն» 6 միավորով 18-րդն է:
Իտալիայի առաջնություն, 10-րդ տուր
«Յուվենտուս» - «Տորինո»՝ 2:1 (տեսանյութ)
Ուեստոն Մակենի, 77, Լեոնարդո Բոնուչի, 89 - Նիկոլյա Ն՛Կուլու, 9
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում