Ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը ապաքինվել է կորոնավիրուսից եւ հաջորդ շաբաթ կվերսկսի մարզումները։
Հայ մարզիկը վարկավելու մասին հայտնել էր նոյեմբերի 20-ին Դուբայից։ Նա ընտանիքի հետ ինքնամեկուսացել էր։
«Մի քանի օրից կավարտվի մեր կարանտինը։ Ես եւ ընտանիքս հիմա լավ ենք։ Ախտանիշ ունեցանք, բայց թեթեւ։
Երկուշաբթիից աստիճանաբար կվերսկսեմ մարզումները՝ պատրաստվելով 2021 թվականի մրցաշրջանին»,- Ինստագրամում գրել է Կարեն Խաչանովը։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում