Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ Թբիլիսիում հյուրընկալվել է Վրաստանի հավաքականին եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով։
33-րդ րոպեին հարձակվող Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո աչքի ընկավ կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը։ Հաջորդ գրոհի ժամանակ Գեւորգ Ղազարյանի հարվածից հետո Վրաստանի թիմին գոլից փրկեց դարպասաձողը։
40-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կրկնակի սեյվով փրկեց թիմին գոլից։
Ընդմիջում է։
Ազգերի լիգա, 5-րդ տուր
C դիվիզիոն, երկրորդ խումբ
Վրաստան - Հայաստան՝ 0։1 (առաջին խաղակես)
Գեւորգ Ղազարյան, 33
Հայաստանի հավաքական. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Տիգրան Բարսեղյան, Գևորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում