21:46  ,  15 նոյեմբերի, 2020

Ազգերի լիգա․ Հայաստանի թիմը հաղթում է վրացիներին (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում  Հայաստանի ազգային հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ Թբիլիսիում հյուրընկալվել է Վրաստանի հավաքականին եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով։

33-րդ րոպեին հարձակվող Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո աչքի ընկավ կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը։ Հաջորդ գրոհի ժամանակ Գեւորգ Ղազարյանի հարվածից հետո Վրաստանի թիմին գոլից փրկեց դարպասաձողը։

40-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կրկնակի սեյվով փրկեց թիմին գոլից։

Ընդմիջում է։

Ազգերի լիգա, 5-րդ տուր

C դիվիզիոն, երկրորդ խումբ

Վրաստան - Հայաստան՝ 0։1 (առաջին խաղակես)

Գեւորգ Ղազարյան, 33

Հայաստանի հավաքական. Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արման Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Տիգրան Բարսեղյան, Գևորգ Ղազարյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում