Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ջեոնայի» դեմ Իտալիայի առաջնության 7-րդ տուրի արտագնա հանգիպման լավագույն ֆուտբոլիստ:
«Ռոմայի» մամուլի ծառայությունը Հայաստանի ազգային հավաքականի ավագին շնորհավորել է քվեարկությունում հաղթելու առթիվ՝ կատարելով հետևյալ գրառումը. «Շոկային հաղթողը»:
«Ջեոնայի» հաղթական խաղում (1:3) Հենրիխ Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:
31-ամյա Մխիթարյանը նախորդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձել էր 2016 թվականին տեղի ունեցած Հայաստան - Գվատենալա ընկերական խաղում (7:1): Իտալիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 7 խաղի և դարձել 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
A shock winner!
— AS Roma English (@ASRomaEN) November 9, 2020
Congratulations @HenrikhMkh - clearly the @qatarairways #ASRoma Man of the Match against Genoa! https://t.co/hqqL18MWRg pic.twitter.com/F9vWDvu0sV
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում