22:23  ,  27 հոկտեմբերի, 2020

Նուրմագոմեդովը խոստովանել է, որ մտածել է Գեթժիի հետ մենամարտից հրաժարվելու մասին

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ մենամարտը, հնարավոր է, տեղի չունենար:

«Ես ավելի քան 2 շաբաթ հիվանդ էի: Մարզումներս շատ ծանր էին անցնում, և այո, եղել են պահեր, երբ ես մտածել եմ Գեթժիի հետ մենամարտից հրաժարվելու մասին:

Այնուամենայնիվ, շատ ուրախ եմ, որ մենամարտը տեղի ունեցավ և ես հաղթանակ տարա»,- Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է MMAJunkie-ն:

Հիշեցնենք, որ UFC 254 մրցաշարում ռուսաստանցի մարզիկը հաղթանակ տարավ Գեթժիի նկատմամբ և հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

UFC-ում Նուրմագոմեդովն անցկացրել է 29 մենամարտ, տարել 29 հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում