13:32  ,  25 հոկտեմբերի, 2020

Յուրգեն Կլոպ․ Կարող էինք ավելի շատ գոլ խփել

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ Պրեմյեր լիգայի 6-րդ տուրում։

«Խաղադաշտում ունեինք չորս հարձակողական խաղացող, բայց առաջին խաղակեսում բոլորն էլ առանց ստեղծագործական մոտեցման էին գործում։

Ես սիրում եմ ընդմիջումները։ Այդ ընթացքում կարող եմ խաղացողներին բացատրել ընդհանուր իրավիճակը եւ ցույց տալ թերությունները։ Երկրորդ խաղակեսը լավ սկսեցինք։ 20-25 րոպե գերազանց խաղացինք եւ կարող էինք ավելի շատ գոլ խփել, բայց «Շեֆիլդ Յունայթեդը» վերադարձավ խաղի մեջ»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Լիվերպուլը» 13 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ «Շեֆիլդ Յունայթեդը» նախավերջինն է՝ 1 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում