11:20  ,  24 հոկտեմբերի, 2020

Նաիր Տիկնիզյան. Ուրախ եմ եվրագավաթներում նորամուտի համար, սակայն այլ խաղ էի ակնկալում

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է իր նորամուտը եվրագավաթներում: Եվրոպայի լիգայի առաջին տուրում Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր ավստրիական «Վոլֆսբերգի» դեմ խաղին (1:1):

«Ուրախ ու երջանիկ եմ եվրագավաթներում նորամուտի համար, սակայն կարծում եմ, որ ինչպես ես, այնպես էլ մյուսները այլ բան էինք ակնկալում մեր խաղից ու ընդհանուր հանդիպումից: Կարելի է առանձնացնել թիմային նվիրվածությունը:

Միշտ նորմալ եմ ընդունում մարզչական շտաբի որոշումները: Եթե անկեղծ, առաջին խաղակեսում ես ստացա դեղին քարտ ու ոչինչ չստեղծեցի առջևի գծում, այդ պատճառով իմ փոխարինումն օրինաչափ էր: Հանգիստ էի, երբ իմացա, որ դաշտ եմ դուրս գալու մեկնարկային կազմում»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Նաիր Տիկնիզյանը մասնակցել է 11 խաղի: Նա ԲԿՄԱ-ի սան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում