18:44  ,  23 հոկտեմբերի, 2020

Զիդան․ Ռամոսը մեր առաջատարն է եւ «Բարսելոնայի» դեմ խաղում կլինի թիմի հետ

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս է հայտնել, որ թիմի ավագ, իսպանացի Սերխիո Ռամոսը կկարողանա մասնակցել փոխչեմպիոն «Բարսելոնայի» դեմ առաջիկա հանդիպմանը։

Ռամոսը վնասվածք էր ստացել «Կադիսի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում։ Արքայական թիմը պարտվել էր 0։1 հաշվով։

Ռամոսը բաց թողեց Դոնեցկի «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հանդիպումը, «Ռեալը» պարտվեց 2։3 հաշվով։

«Ռամոսը մեր ավագն է եւ մեր առաջատարն է։ Նա վերականգնվել է վնասվածքից հետո, բայց մենք, իհարկե, չենք կարող ռիսկի դիմել։

Սերխիոն կլինի թիմի հետ, քանի որ մեզ պետք են 100 տոկոսով պատրաստ ֆուտբոլիստներ։ Նա այդ խաղացողների շարքում է»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում