Ֆուտբոլի Ուկրաինայի առաջին լիգայի 8-րդ տուրում Օդեսայի «Չեռնոմորեցը» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով առավելության է հասել «ՎԿՊ-Ագրոյի» նկատմամբ:
Հյուրերի երկրորդ գոլն 90-րդ րոպեին խփել է 23-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: Ավագիմյանն ինքն է վաստակել 11 մետրանոց հարվածը: Նա փոխարինման է դուրս եկել 54-րդ րոպեին:
8-րդ տուրից հետո «Չեռնոմորեցը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ Ավագիմյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Երևանի «Ալաշկերտից» է տեղափոխվել «Չեռնոմորեց»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում