14:15  ,  19 հոկտեմբերի, 2020

Իբրահիմովիչը ցանկանում է երկարաձգել «Միլանի» հետ պայմանագիրը

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է երկարաձգել գործող պայմանագիրը: 39-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան սկսել է աշխատանքներն այդ ուղղությամբ:

Օգոստոսին Իբրահիմովիչը մեկ տարով երկարաձգել էր գործող պայմանագիրը, սակայն ցանկանում է ավելի երկար մնալ «Միլանում», գրում է Corriere della Sera-ն:

Այս մրցաշրջանում շվեդ հարձակվողը «Միլանի» կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English