Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է երկարաձգել գործող պայմանագիրը: 39-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան սկսել է աշխատանքներն այդ ուղղությամբ:
Օգոստոսին Իբրահիմովիչը մեկ տարով երկարաձգել էր գործող պայմանագիրը, սակայն ցանկանում է ավելի երկար մնալ «Միլանում», գրում է Corriere della Sera-ն:
Այս մրցաշրջանում շվեդ հարձակվողը «Միլանի» կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում