21:57  ,  17 հոկտեմբերի, 2020

Իբրահիմովիչի դուբլը հաղթանակ է պարգևել «Միլանին» «Ինտերի» դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության չորրորդ տուրում Միլանի «Սան Սիրո» ստադիոնում տեղի ունեցավ 2020/21 մրցաշրջանի առաջին միլանյան դերբին:

«Միլանը» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի դուբլի շնորհիվ հաղթանակ տարավ 2:1 հաշվով: «Ինտերի» միակ գոլը խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Ա Սերիայի չորրորդ տուրից հետո «Միլանը» 12 միավորով առաջատար է, «Ինտերը» ունի 7 միավոր և 6-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ինտեր» - «Միլան»՝ 1:2 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 29 - Զլատան Իբրահիմովիչ, 13, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում