Իտալիայի առաջնության չորրորդ տուրում «Նապոլին» տանը ուժերը չափեց «Ատալանտայի» հետ և հաղթանակ տարավ 4:1 հաշվով:
«Նապոլիի» կազմից դուբլի հեղինակ է դարձել մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն, գոլեր են հեղինակել նաև իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն և նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմխենը: «Ատալանտայի» միակ գոլը խփել է հոլանդացի հարձակվող Սեմ Լամերսը:
Այժմ «Ատալանտան» 9 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: «Նապոլին» ունի 8 միավոր և երրորդ տեղում է:
Իտալիայի առաջնություն, չորրորդ տուր
«Նապոլի» - «Ատալանտա»՝ 4:1 (տեսանյութ)
Իրվին Լոսանո, 23, 27, Մատեո Պոլիտանո, 30, Վիկտոր Օսիմխեն, 43 - Սեմ Լամերս, 69
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում