12:37  ,  10 հոկտեմբերի, 2020

Նշան Մունչյան. Մենք պատերազմում ենք ահաբեկչության դեմ

Անկախ Հայաստանի բռնցքամարտի առաջին աշխարհի չեմպիոն Նշան Մունչյանն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսված թուրք-ադրբեջանական ագրեսիային Արցախի ու Հայաստանի դեմ:

«Սա հայ ազգի գոյության կռիվն է։ Մենք պատերազմում ենք ահաբեկչության դեմ։ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է ճանաչվեն ահաբեկչական պետություններ ու խստագույնս պատժվեն միջազգային հանրության կողմից։

Այս օրերին բոլորս պետք է համախմբված լինենք՝ որպես մի բռունցք, մի սիրտ ու մի հավատ՝ ով զենքով սահմանին, ով ֆինանսական աջակցությամբ։ Հաղթելու ենք»,- Մունչյանի խոսքը փոխանցում ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ից, մարդասիրական նպատակով զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ: Փոխանակումը տեղի է ունենալու Կարմիր Խաչի միջնորդությամբ և նրա չափորոշիչներին համապատասխան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում