Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը դարձավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչում մրցաշարի գործող հաղթողը 3 ժամ 12 րոպեում ուժեղ գտնվեց արգենտինացի Դիեգո Շվարցմանից` 6:3, 6:3, 7:6:
Մյուս կիսաեզրափակիչում հոկտեմբերի 9-ին կհանդիպեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և հույն Ստեֆանոս Ցիցիպասը:
Կանանց պայքարում եզրափակիչում կմրցեն լեհ Իգա Շվենտեկը և ամերիկուհի Սոֆյա Քենինը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում