20:12  ,  9 հոկտեմբերի, 2020

«Ռոլան Գարոս». Նադալը եզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը դարձավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչում մրցաշարի գործող հաղթողը 3 ժամ 12 րոպեում ուժեղ գտնվեց արգենտինացի Դիեգո Շվարցմանից` 6:3, 6:3, 7:6:

Մյուս կիսաեզրափակիչում հոկտեմբերի 9-ին կհանդիպեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և հույն Ստեֆանոս Ցիցիպասը:

Կանանց պայքարում եզրափակիչում կմրցեն լեհ Իգա Շվենտեկը և ամերիկուհի Սոֆյա Քենինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում