17:40  ,  9 հոկտեմբերի, 2020

The Guardian-ը Արսեն Զախարյանին ընդգրկել է ամենատաղանդավոր խաղացողների թվում

The Guardian հեղինակավոր պարբերականը կազմել է աշխարհի ամենահեռանկարային ֆուտբոլիստների ցուցակը: 2003 թվականին ծնված ամենատաղանդավոր 60 խաղացողների թվում ընդգրկվել է նաև Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը:

«Սամարայից տեղափոխված Զախարյանը «Դինամոյի» սկաուտների ուշադրության կենտրոնում հայտնվել է 14 տարեկանում: 2 տարի անց նա հրավիրվեց Ռուսաստանի Մ-17 հավաքական և նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Զախարյանը նրբագեղ  խաղացող է, աշխատում է 2 ոտքով և ունիվերսալ կենտրոնական կիսապաշտպան է, որը նաև գնդակ է խլում և հաջող է գործում երկրորդ հարկում: Նա գրագետ է տեղաշարժվում խաղադաշտում, ստեղծում է գոլային պահեր և դառնում գոլի հեղինակ, իսկ խաղը կարդալու ունակությունը նրան առանձնացնում է պատանի տարիքից: «Դինամոյի» երիտասարդկաան թիմում անցկացրած մեկնարկային 7 խաղերում Զախարյանը դարձել է 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ»,- 17-ամյա ֆուտբոլիստի մասին գրում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Արսեն Զախարյանը հայտավորել է «Դինամոյի» գլխավոր թիմի խաղերին, սակայն դեռ խաղաժամանակ չի ստացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում