13:05  ,  8 հոկտեմբերի, 2020

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզիչը ևս առաջնագծում է

Արցախում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների դեմ պայքարում են նաև մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Առաջնագծում է նաև բռնցքամարտի Հայաստանի կրտսեր տարիքի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հակառակորդը հրետակոծել էր նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը: Մարտերը շարունակվում են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում