17:14  ,  7 հոկտեմբերի, 2020

Վիկ Դարչինյան. Փառքի ու պարծանքի արժանի հայ զինվորներ, հաղթանակով ու առողջ վերադարձեք տուն

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը դիմել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորին։

«Փառքի ու պարծանքի արժանի հայ զինվորներ, հաղթանակով ու առողջ վերադարձեք տուն: Դուք անպարտելի եք»,- Դարչինյանի խոսքը փոխանցում ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հակառակորդը հրետակոծել էր նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը: Մարտերը շարունակվում են: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում