21:48  ,  6 հոկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահի կինը քննադատել է ակումբի ղեկավարությանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի դարպասապահ Սերխիո Ռոմերոյի կինը՝ Էլիանա Գերսիոն, քննադատության է ենթարկել ակումբի ղեկավարությանը:

«Սերխիոն երկար տարիներ մեծ աշխատանք է կատարում ակումբի համար, օգնել է թիմին գավաթներ նվաճել, սակայն այն, ինչ այսօր անում է ակումբի ղեկավարությունը, ճիշտ չէ:

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» թույլ չտվեց, որ Ռոմերոն հեռանա ակումբից: Ժամանակն է եկել, որ շնորհակալություն հայտնեք և թույլ տաք, որ նա հեռանա»,- գրել է Գերսիոն Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Սերխիո Ռոմերոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2015 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում