Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում զոհվել է Գյումրիի «Շիրակի» սան Արմեն Գրիգորյանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ցավալի լուր առաջնագծից: Մեր սան Արմեն Գրիգորյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:
«Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցություն է հայտնում Գրիգորյանների ընտանիքին և հարազատներին»,- նշված է ակումբի ուղերձում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում