Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» իսպանացի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի ղեկավարությամբ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ։
Թիմերն արդեն դուրս են եկել նախավարժանքի։ NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտից։
Հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։ Խաղն անցկացվում է առանց հանդիսականների։ Հիմնական ժամանակում ոչ ոքի արդյունքի դեպքում կնշանակվի լրացուցիչ ժամանակ։
Հաղթողը դուրս կգա որակավորման փլեյ-օֆֆ։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը տանը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային»:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ցելյեն» 3:0 հաշվով տնային հաղթանակ է դարձել իռլանդական «Դունդալկի» նկատմամբ, իսկ հաջորդ փուլում տանը 1:2 հաշվով պարտվել է նորվեգական «Մոլդեին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում