Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ֆինանսական խնդիրները հաշվի առնելով՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են անցած մրցաշրջանում նվաճած տիտղոսների համար նախատեսված բոնուսներից, հաղորդում է COPE-ը։
Իսպանիայի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար յուրաքանչյուր խաղացող պետք է ստանար 700 հազար եվրո, իսկ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում հաղթելու համար՝ 300 հազար եվրո։
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն անցկացրել է մեկ հանդիպում՝ հյուրընկալվելիս 0։0 հաշվով խաղալով «Ռեալ Սոսյեդադի» հետ։
Երրորդ տուրում «Ռեալը» Սեւիլիայում կմրցի «Բետիսի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում