10:57  ,  23 սեպտեմբերի, 2020

NBA. «Լեյքերսն» առաջին պարտությունը կրեց կիսաեզրափակիչում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչ շարքի երրորդ խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» հյուրընկալվելիս 106:114 հաշվով պարտվել է «Դենվերին»: Շարքի հաշիվը դարձել է 2:1՝ հօգուտ «Լեյքերսի»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը վաստակել է 30 միավոր և դարձել նաև թրիփլ-դաբլի հեղինակ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, կիսաեզրափակիչ

«Դենվեր» – «Լեյքերս»՝ 114:106 (29:27, 34:26, 30:22, 21:31)

Շարքի հաշիվը՝ 1:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում