01:05  ,  23 սեպտեմբերի, 2020

Ամենամեծ եկամուտն ունեցած ֆուտբոլային ակումբների տասնյակը

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» 2019-2020 թվականների մրցաշրջանի արդյունքում ունեցել է ամենամեծ եկամուտը ակումբային ֆուտբոլում։ Վարկանիշը կազմել է Deloitte խորհրդատվական ընկերությունը։

Կատալոնական ակումբն առաջին անգամ է առաջին տեղում այս ցուցանիշով՝ 840,8 միլիոն եվրո, ինչը 22 տոկոսով գերազանցում է նախորդ մրցաշրջանի արդյունքը, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը»։

  1. «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 840,8 միլիոն եվրո
  2. «Ռեալ» (Իսպանիա)՝ 757,3 միլիոն եվրո
  3. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 711,5 միլիոն եվրո
  4. «Բավարիա» (Գերմանիա)՝ 660,1 միլիոն եվրո
  5. ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 635,9 միլիոն եվրո
  6. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 610,6 միլիոն եվրո
  7. «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 604,7 միլիոն եվրո
  8. «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 521,1 միլիոն եվրո
  9. «Չելսի» (Անգլիա)՝ 513,1 միլիոն եվրո
  10. «Յուվենտուս» (Իտալիա)՝ 459,7 միլիոն եվրո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English