«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ արտագնա հաղթանակի (3:1) արդյունքում կրկնել է ռեկորդ:
Gracenote Live-ի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» 10-րդ անգամ է հաղթանակով մեկնարկում Պրեմյեր լիգայի նոր մրցաշրջանում: Նախկինում նման բան հաջողվել էր միայն «Աստոն Վիլային», որը ռեկորդը գրանցել էր 1891/1892թթ. մրցաշրջանում:
Բացի այդ, վերջին 8 տարում մանչեսթերյան ակումբն առաջին անգամ կարողացավ արտագնա խաղում հաղթել «Վուլվերհեմփթոնին»:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության առաջին տուրում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պետք է հանդիպեր «Աստոն Վիլայի» հետ, սակայն այդ խաղը հետաձգվել էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում