19:55  ,  17 սեպտեմբերի, 2020

ԵԼ. «Արարատ-Արմենիան» վերջին պահին փրկվեց պարտությունից. Հաղթողը կորոշվի լրացուցիչ ժամանակում (ֆոտո)

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայում ուժերը չափեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլայի» հետ: 

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով: Խաղի հաշիվը 17-րդ րոպեին Անխելո Մենեզեսի փոխանցումից հետո բացել է Մարտինես Արանիբարը: 2 րոպե անց «Ֆոլայի» կիսապաշտպան Դիոգո Պիմենտելը խփել է պատասխան գնդակը: 56-րդ րոպեին «Ֆոլայի» հարձակվող Ստեֆանո Բենսին 11 մետրանոցից խփեց իր թիմի երկրորդ գոլը: 81-րդ րոպեին Զախարի Հաջին հաշիվը դարձրել է 3:1: Ավելացված ժամանակի առաջին րոպեին Մաիլսոն Լիման խփեց «Արարատ-Արմենիայի» երկրորդ գոլը, իսկ 2 րոպե անց հավասարեցրեց հաշիվը:

43-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց «Արարատ-Արմենիայի» եզրային պաշտպան Ալեքս Ժունիորը:

Դիմակայության հաղթողը պարզ կդառնա լրացուցիչ ժամանակում:

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ

«Արարատ-Արմենիա» - «Ֆոլա»՝ 3:3 (հիմնական ժամանակ)

Մարտինես Արանիբար, 17, Մաիլսոն Լիմա, 90+1 (11մ), 90+3 - Դիոգո Պիմենտել, 19, Ստեֆանո Բենսի, 56 (11մ), Զախարի Հաջի, 81

Հեռացում

«Արարատ-Արմենիա»՝ Ալեքս Ժունիոր, 43

«Ֆոլա»՝ Դիոգո Պիմենտել, 90

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում