18:47  ,  17 սեպտեմբերի, 2020

ԵԼ. «Արարատ-Արմենիան» ու «Ֆոլան» առաջին խաղակեսում մեկական գնդակ փոխանակեցին (ֆոտո)

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայում մրցում է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլայի» հետ: 

Հանդիպման առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է: Խաղի հաշիվը 17-րդ րոպեին Անխելո Մենեզեսի փոխանցումից հետո բացել է Մարտինես Արանիբարը: 2 րոպե անց «Ֆոլայի» կիսապաշտպան Դիոգո Պիմենտելը խփել է պատասխան գնդակը:

43-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց «Արարատ-Արմենիայի» եզրային պաշտպան Ալեքս Ժունիորը:

«Ֆոլայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» հաջորդ փուլում ևս կանցկացնի տնային հանդիպում՝ մրցելով Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ:

Ընդմիջում է:

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ

«Արարատ-Արմենիա» - «Ֆոլա»՝ 1:1 (առաջին խաղակես)

Մարտինես Արանիբար, 17 - Դիոգո Պիմենտել, 19

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում