Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայում մրցում է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլայի» հետ:
Հանդիպման առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է: Խաղի հաշիվը 17-րդ րոպեին Անխելո Մենեզեսի փոխանցումից հետո բացել է Մարտինես Արանիբարը: 2 րոպե անց «Ֆոլայի» կիսապաշտպան Դիոգո Պիմենտելը խփել է պատասխան գնդակը:
43-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց «Արարատ-Արմենիայի» եզրային պաշտպան Ալեքս Ժունիորը:
«Ֆոլայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» հաջորդ փուլում ևս կանցկացնի տնային հանդիպում՝ մրցելով Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ:
Ընդմիջում է:
Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ
«Արարատ-Արմենիա» - «Ֆոլա»՝ 1:1 (առաջին խաղակես)
Մարտինես Արանիբար, 17 - Դիոգո Պիմենտել, 19
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում