22:16  ,  15 սեպտեմբերի, 2020

Բրանիսլավ Իվանովիչը տեղափոխվել է «Վեսթ Բրոմվիչ»

Լոնդոնի «Չելսիի» և Սերբիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը մարզական կարիերան կշարունակի «Վեսթ Բրոմվիչում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

36-ամյա պաշտպանի հետ «Վեսթ Բրոմվիչը» կնքել է 1 տարվա պայմանագիր: Իվանովիչը 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո ուներ ազատ գործակալի կարգավիճակ:

Բրանիսլավ Իվանովիչը «Չելսիում» հանդես է եկել 2008-2017 թվականներին, այնուհետև տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում